0
Իմ զամբյուղը

Դուք չունեք որևէ ապրանք Ձեր զամբյուղում

Մեր մասին

Առաջին «Տաշիր Պիցցա» պիցցերիան  բացվել է 1999 թվականի մարտի 22-ին ՌԴ Կալուգա քաղաքում: Ի շնորհիվ լավ մշակված և իրականացված ռազմավարության՝   ներկայումս արդեն Ռուսաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում գործում է ավելի քան 220 «Տաշիր Պիցցա» պիցցերիաներ՝ Մոսկվա, Բալաշիխա, Կալուգա, Օբնինսկ, Տուլա, Կուրսկ, Բելգորոդ, Սերպուխով, Վորոնեժ, Կորոլյով, Յարոսլավ, Րյազան, Լեպիցկ, Սարատով, Էնգելս, Դոնի Ռոստով, Պենզա, Ն.Նովգորոդ, Պյատիգորսկ, Ստավրոպոլ, Նեվիննոմիսսկ, Երևան,Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում:

«Տաշիր Պիցցան» այսօր հանդիսանում է առաջատարներից մեկն արագ սննդի ոլորտում: ՀՀ-ում առաջին «ՏաշիրՊիցցա » պիցցերիան  բացվել է 2004 թվականի սեպտեմբերի 25–ին Երևան քաղաքում:

Այսօր արդեն Հայաստանում և ԼՂՀ-ում գործում է 23 «Տաշիր Պիցցա» պիցցերիա, 18-ը՝ Երևանում և մեկական Վանաձոր, Գյումրի, Էջմիածին,  Աբովյան և Ստեփանակերտ քաղաքներում:

Մենք վստահ քայլերով ընդլայնում ենք մեր գործունեությունը՝ այդ հասցեներին ավելացնելով նորերը:Մենք սիրով գալիս ենք Ձեզ ընդառաջ այնքան ժամանակ, մինչ Ձեր տեսադաշտում հայտնվի  «Տաշիր Պիցցա» անվանումը: