Մաշտոցի 20/4 հասցեում գտնվող «Անցում No. 1» –ը «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ լիովին վերակառուցվել է՝ վերածվելով քաղաքակիրթ, ժամանակակից գետնանցման։ Վերակառուցվել է մոտավորապես 4000 քմ տարածք:
Գետնանցումը կապում է Դիանա Աբգարի և Մանուշյանի (Մաշտոցի) պուրակները: Անցում No.1-ը ունի գեղեցիկ և հարմարավետ ինտերիեր, շարժասանդուղք, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված էլեկտրական անցուղի։
Նախկինում այստեղ գործել է նաև հանրախանութ, որի տարածքում այժմ գործելու են «Տաշիր Պիցցա», «Սուտեկի Սուշի Բար» սննդի կետերը, « Երևան Սիթի» սուպերմարկետը, «Ամերիաբանկը» , «Մինիսո» «Այ մոբայլ», «Պոդրուժկա» խանութ սրահները։