0
Իմ զամբյուղը

Դուք չունեք որևէ ապրանք Ձեր զամբյուղում

Պիցցայի պատմությունը

Պիցցայի նախատիպը ավելի քան 2500 տարեկան է: Նրա հայրենիքն է համարվում Հին Հունաստանը: Իհարկե այդ ժամանակ պիցցան չի ունեցել այն տեսքն ու համը, որին մենք սովոր ենք,այլ պարզապես եղել է կլոր, տափակ հաց՝ վրան տարատեսակ սննդամթերքներ:Հին հույները նախապես խմոր են պատրաստել, այնուհետև խմորի վրա լցրել են տարբեր սննդամթերքներ: Առավել հաճախ օգտագործվել են սև ձիթապտուղ, սխտոր, սոխ, խոտաբույսեր, պանիր և կարագ: Դեռևս Պլատոնը իր «Հանրապետություն» գրառման մեջ հիշատակել է, որ տոներին պատրաստվել է հենց այս ուտեստը: Այն հայտնի է եղել Պլակունտոս (Plakuntos) անվամբ:  Որոշ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ուտեստ է հայտնվել նաև Հին Հռոմում՝ Պլակենտա (Plakenta) անվամբ:

Այս ուտեստը ևանվամբ, և բաղադրությամբ շատ նման է եղել հունականին, բայց ունեցել է մշակութային առանձնահատկություններ:   Իսկ մեզ ծանոթ իտալական պիցցայի պատմութունը սկսվում է մոտ 200 տարի առաջ, երբ Եվրոպայի ամենամարդաշատ քաղաքում՝ Նեապոլում, հացթուխները պատրաստել են բլիթ , որի վրա քսել են տոմատի մածուկ, օրեգանո և ձեթ, երբեմն վրան լցրել են նաև պանիր:

Այսպես էլ սկիզբ է դրվել պիցցայի պատմությանը: Այդ ժամանակ առավել հայտնի պիցցաներն են եղել «Մարինարան» և «Մարգարիտան»: Առաջինն անվանվել է ի պատիվ նավաստիների , իսկ երկրոդն ունի իր ուրույն, հետաքրքիր պատմությունը:  «Մարգարիտան» առաջին անգամ պատրաստվել է 1889 թվականին և ստացել է իր անվանումն ի պատիվ իտալացի թագավոր Ումբերտո Առաջինի կնոջ՝ թագուհի Մարգարիտայի:

Թագավորական ընտանիքը, Նեապոլում իր ամառային հանգիստը վայելելիս, ցանկություն է հայտնել համտեսելու տեղական ուտելիք:  Թագավորական խոհարարներն արագ հավաքել են բոլոր բաղադրատոմսերը և սկսել են պատրաստել: Սակայն չեն կարողացել համեղ մի բան ստանալ : Այդ ժամանակ պալատ են հրավիրվել պիցցիոլո Ռաֆաել Էսպոզիտիոն իր կնոջ հետ: Նրանք պատրաստել են երեք տեսակի պիցցա: Առաջինը պարունակել է լոլիկ, մոցառելլա և ռեհան, որոնք իրենց տեսքով հիշեցնում էին իտալական դրոշի գույները:

Հենց այս պիցցան էլ անչափ դուր է եկել թագուհուն և նրա պատվին կոչվել է «Մարգարիտա»:   Թագուհի Մարգարիտան հրամայել է այս պիցցան թխել միայն պալատում: Սակայն հեղափոխությունից հետո այս օրենքը , ինչպես շատ ու շատ օրենքներ, հանվել է :  Այսօր արդեն Իտալիայում գոյություն ունի ավելի քան երկու հազար պիցցայի տեսակ:

Պահպանելով իտալական պիցցայի ավանդույթները՝ «Տաշիր Պիցցան » ներկայանում է իր առանձնահատուկ համով և տեսքով: